Նպաստառուներից վարկային պարտավորությունների ու ավանդների մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը հանվել է

Սոցիալական ծառայություններում նպաստառուներից վարկային պարտավորությունների մասին տեղեկանքներ չեն պահանջվի: Կառավարությունն այս մասին նոր որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսից ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված կամ նոր փաստագրվող ընտանիքները տարածքային կենտրոններ էին ներկայացնում վարկային պարտավորությունների ու ավանդների մասին տեղեկանքներ, որոնց հիմքով որոշվելու էր նպաստների հասցեականությունը, «Փարոս»համակարգում մնալ-չմնալու հարցը։Հիմա ոչ թե գործընթացն է կասեցվել, այլ գործառույթները փոխանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարկային գործարքների ու բանկերում ունեցած ավանդների մասին տեղեկանքի պահանջը դժգոհելու պատճառ դարձավ։Նման տեղեկանքներ պահանջելու հետևանքը կարող էր լինել ընտանեկան նպաստ համակարգից դուրս մնալու պատճառ: Սոցիալական ծառայություններն անցած տարվա օգոստոսից հասցրեցին հավաքել այդպիսի տեղեկանքներ, բայց ոչ հեշտությամբ: Նպաստառու ընտանիքի չափահաս անդամների անունով պահանջվող տեղեկանքների ձեռքբերումը մեծ քաշքուկներ է առաջացրել:«Հատկացվող տեղեկանքները մեծ դժվարությամբ էին մեզ ներկայացնում, հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք, ընդհուպ մինչև առաջին կարգի հաշմանդամություն ունեցողներին տեղափոխում էին բանկ, կամ բանկի աշխատակիցներն էին այս աշխատանքներն այցելությունների միջոցով մի կերպ կազմակերպում»,-առաջացած խնդիրներն է ներկայացրել «Գյումրի-2» սոցիալական աջակցության ծառայության պետ Էդվարդ Բաղրամյանը։Բողոքներով ու դժգոհություններով անցած 8 ամիսների ընթացքում սոցիալական ծառայությունների «Գյումրի-2» տարածքային բաժինը կարողացավ նպաստառուներից ստանալ 6000 տեղեկանք։ Տեղեկանքների փաթեթն այսքանով ավարտվում է, այսինքն՝ մայիսի 1-ից տեղեկանքներ բերելու անհրաժեշտություն այլևս չկա:Սոցիալական ծառայություններում նպաստառուներից վարկային պարտավորությունների մասին տեղեկանքներ չեն պահանջվի: Կառավարությունն այս մասին նոր որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսից ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված կամ նոր փաստագրվող ընտանիքները տարածքային կենտրոններ էին ներկայացնում վարկային պարտավորությունների ու ավանդների մասին տեղեկանքներ, որոնց հիմքով որոշվելու էր նպաստների հասցեականությունը, «Փարոս»համակարգում մնալ-չմնալու հարցը։

Հիմա ոչ թե գործընթացն է կասեցվել, այլ գործառույթները փոխանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարկային գործարքների ու բանկերում ունեցած ավանդների մասին տեղեկանքի պահանջը դժգոհելու պատճառ դարձավ։

ղցտըկտգկգտ-768x400.png

Նման տեղեկանքներ պահանջելու հետևանքը կարող էր լինել ընտանեկան նպաստ համակարգից դուրս մնալու պատճառ: Սոցիալական ծառայություններն անցած տարվա օգոստոսից հասցրեցին հավաքել այդպիսի տեղեկանքներ, բայց ոչ հեշտությամբ: Նպաստառու ընտանիքի չափահաս անդամների անունով պահանջվող տեղեկանքների ձեռքբերումը մեծ քաշքուկներ է առաջացրել:

ղյղց-768x396.png

«Հատկացվող տեղեկանքները մեծ դժվարությամբ էին մեզ ներկայացնում, հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք, ընդհուպ մինչև առաջին կարգի հաշմանդամություն ունեցողներին տեղափոխում էին բանկ, կամ բանկի աշխատակիցներն էին այս աշխատանքներն այցելությունների միջոցով մի կերպ կազմակերպում»,-առաջացած խնդիրներն է ներկայացրել «Գյումրի-2» սոցիալական աջակցության ծառայության պետ Էդվարդ Բաղրամյանը։

ղգֆյղֆյռֆ-768x397.png

Բողոքներով ու դժգոհություններով անցած 8 ամիսների ընթացքում սոցիալական ծառայությունների «Գյումրի-2» տարածքային բաժինը կարողացավ նպաստառուներից ստանալ 6000 տեղեկանք։ Տեղեկանքների փաթեթն այսքանով ավարտվում է, այսինքն՝ մայիսի 1-ից տեղեկանքներ բերելու անհրաժեշտություն այլևս չկա:

ռւյղֆդյֆ-768x389.png

Կառավարության որոշմամբ վարկային գործարքների ու ներդրված ավանդների մասին փաստաթղթեր ներկայացնելու պարտավորությունից նպաստառուներն ազատվել են:

ղդֆյհդյ-768x420.png

«Քաղաքացին այլևս բանկ չի ներկայանում, որպեսզի իրեն «Փարոս» համակարգում ընդգրկելու համար տեղեկանք վերցնի։Այլևս դա իր պարտականությունը չէ, դա կատարվելու է՝ համաձայն բանկի և Սոցապ նախարարության միջև կնքված պայմանագրերի»,- պարզաբանում է Էդվարդ Բաղրամյանը։

Այսինքն՝ քաղաքացու վարկային պատմության մասին տեղեկանք կամ նրա մասին օնլայն տեղեկատվություն բանկերից կտրամադրվի անմիջապես նախարարությանը: Իսկ բանկային գաղտնիք համարվող ինֆորմացիան ստանալու համար անհրաժեշտ կլինի նպաստառուների գրավոր համաձայնությունը։

լգհլգ-768x426.png

«Հաշվի առնելով գաղտնիության հանգամանքը՝ հայտարարագրում ավելացվելու է մի տող, որտեղ ստորագրելով՝ քաղաքացին իր համաձայնությունն է տալիս, եթե չի ուզում, ուրեմն նա կարող է չհայտնվել ընտանեկան նպաստի համակարգում»,- ասում է Սոցիալական աջակցության ծառայության պետը։

Իսկ այս 8 ամիսների ընթացքում ներկայացված տեղեկանքներն առայժմ պահվելու են սոցիալական ծառայություններում, առկա տեղեկատվությունը վերլուծության է ենթարկելու: Համապատասխան տեղեկանքների տվյալներն արդեն հետաքրքիր բացահայտումներ են արել նպաստ ստացող շատ ընտանիքների վերաբերյալ։

ցլլգհլհ-768x431.png

«Բացահայտել ենք դեպք, երբ նպաստառու տատիկը բանկում ունեցել է 7 միլիոն դրամ ավանդ: Երևանում բնակարանը վաճառել, եկել, Գյումրիում ավելի էժան բնակարան է գնել, իսկ մնացած գումարը բանկում ավանդ է ներդրել ու շահույթ է ստանում», – ասում է Էդվարդ Բաղրամյանը:

Ըստ այդ տեղեկանքների՝ նպաստառուների մեծ մասն իրականում վարկառուներ չեն եղել, ուղղակի հանդիսացել են երաշխավորներ ու կրել անբարեխիղճ վարկառուների փոխարեն գումար վճարելու պարտավորությունները։

ցըիկըիկտգ-768x389.png

 

Ամեն դեպքում վարկային պարտավորությունների մասին տեղեկատվությունն ընտանեկան նպաստից զրկվելու պատճառ չի հանդիսանա, այն կլինի միայն սոցիալական վիճակը գնահատելու և պետության աջակցությունից օգտվող ընտանիքների թաքցրած եկամուտները հայտնաբերելու գործիք։

Այս թեմայով
am