Թմրադեղերի բիզնես ունենալու մեջ կասկածվող Վովայի Արշակը ազատ շրջում է Երևանում․ «թավշյա» արդարադատություն

Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ նախկին ռեժիմի հետ կապ ունեցող բոլոր հանցագործները պետք է պատասխան տան և չի լինի մի անձ, ով իր կատարած հանցագործությունների համար պատասխանատվություն չի կրի։ Փաշինյանի հայտարարությունները ինչպես ցույց է տալիս ժամանակը վերաբերվում է միայն բոլոր նրանց, ովքեր քաղաքական  դիրքորոշում ունեն և խանգարում են նրա իշխանության ամրապնդմանը։ Քաղաքական գործիչների պարագայում Փաշինյանն անողոք է և անգամ փոքրիկ թերությունը հանցագործության անվան տակ է ներկայացվում։

Իսկ ահա իրական հանցագործները կարող են չանհանգստանալ, եթե իհարկե հասցրել են լեզու գտնել Փաշինյանի իշխանության հետ։ Նման կերպարներից մեկն էլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն է՝ Վովայի Արշակը։ 

Տարիներ շարունակ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Արշակի տարբեր հանցագործությունների մասին։ Առաջիկայում մենք կամբողջացնենք այդ հրապարակումները և հանրությանը կներկայացնենք մանրամասներ։ Արշակի հանցագործությունների մասին գրել են անգամ Փաշինյանի թիմակիցները։ Շաբաթներ առաջ Փաշինյանի թիմակից պատգամավորին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վովայի Արշակը թմրադեղերի բիզնեսով է զբաղվել․«

«Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:

Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել և հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը»,-գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։

Հետաքրքիր է, թե ի՞նչ ճանապարհով է Արշակ Հակոբյանը ազատվել պատասխանատվությունից։ Իրավապահները փորձել են ճշտել, թե որքան էր հիմանվոր մամուլի հրապարակումը և շրջանառվող լուրերը։ Ի վերջո նման հրապարակումներից հետո ինչպե՞ս է Վովայի Արշակը ազատ շրջում Երևանում։.                 Գրում է`politik.am-ը

 

Այս թեմայով
am