Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հռչակագիրը

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքի ավարտին երեկ նախատեսված է եղել ԵՄ-ի ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարների կողմից միասնական փաստաթուղթ ընդունել: Բաքուն հրաժարվել է այն ստորագրել: Ադրբեջանի պատվիկրակությունը պարզաբանել է, որ պատճառը եղել է այն, որ փաստաթղթում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չի եղել:

Ադրբեջանը բողոքել և չի ստորագրել հռչակագիրը:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե ծրագրի 6 անդամներից 5-ի, այլ ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ իրենց չեն բավարարում հռչակագրում Ադրբեջանի ամբողջականության մասին ձևակերպումները:

Այս թեմայով
am