Ամերիաբանկը հրավիրել է կոնֆերանս արևային լիզինգի թեմայով

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում՝
Ամերիաբանկը հրավիրել է արևային լիզինգի թեմայով կոնֆերանս իր կորպորատիվ հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների համար:
Միջոցառմանը մասնակցեցին Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) խորհրդատու կառույցի ներկայացուցիչները, մատակարար ընկերություններ և պետության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Միջոցառումը նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ:

Ամերիաբանկի կողմից առաջարկվող արևային լիզինգը ընձեռում է հետևյալ հնարավորությունները.
• GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում /CASHBACK/ հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ
• ֆինանսավորում առանց գրավի
• համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ
• լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում
• սերտ համագործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականություններ կատարող Հակոբ Վարդանյանը, «Շտիգեն» ՍՊԸ հիմնադիր Հայկ Շեկյանը, GEFF-ի տեխնիկական խորհրդատու/ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

Այս թեմայով
am