Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում

Հայաստանի հավաքականի 25-ամյա  հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի առաջին Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Ադամյանը Գերմանիայի առաջնությունում այս պահին 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ պայմանագիր է կնքել 3 տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման` դառնալով 15 գոլի հեղինակ:

 

Այս թեմայով
am