Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Հայկ Ալումյան

«Ի՞նչ ուժի կիրառման մասին է հրահանգ եղել և արդյո՞ք այդ հրահանգը եղել է  համաչափ ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ: Մինչև հիմա հայտնի չէ, թե էդ զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են ու որ կողմից են եղել կրակոցները»,- այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ իրենք միտված են նրան, որ զոհերի մահվան պատճառներն ու հանգամանքներն անպայման քննվեն և հավելեց, որ ոչ ոք իրավունք  չունի ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, մինչև բոլոր մահերի պատճառները պարզված չլինեն:

Խոսելով անհամաչափ կիրառված ուժի մասին` Ալումյանը իր դիրքորոշումը հայտնեց.

«Ինչպե՞ս կարելի է  ասել, որ պետությունը անհամաչափ ուժ է կիրառել, երբ 187 մարմնական վնասվածք ստացած ոստիկան է եղել և մարմնական վնասվածք ստացած 32 քաղաքացի»:

 

Այս թեմայով
am