«Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն քրգործ է հարուցվել». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եվ վստահեցրեց, որ որևէ խոչընդոտ չկա և ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության»:

 

Այս թեմայով
am