Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դարձյալ երաշխավորել են Քոչարյանի ազատության համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը:

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- ներկայացրեց փաստաբանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երախավորությունը։

Փաստաբանը դատարանից ժամանակ խնդրեց պարզելու՝  Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը կարո՞ղ են այսօր ներկայանալ դատարան։

 գրում է՝ politik.am-ը

Այս թեմայով
am