Ռուսական խեղումներ

«Լուսանցք» շաբաթաթերթին զայրացրել է «Զվեզդա»-ի անդրադարձը Նժդեհին:

Թերթը զարմացած է՝տգիտությունն է պետք է չափի մեջ լինի: «Նժդեհի ցեղակրոնությունը ոչ մի կապ չունի եւ արմատական առումով չի էլ կարող ունենալ Հիտլերի նացիզմի կամ Մուսոլինիի ֆաշիզմի հետ: Հայիզմը, նացիզմն ու ֆաշիզմը ոչ մի առնչություն չունեն բնական ու բանական տեսանկյուններից... Իսկ համեմատող տգետները անգամ չեն էլ հասկանում, որ Հիտլերի նացիզմը հենված է գերմանական ազգի՝ մնացյալ ազգերի նկատմամբ գերառավելության տեսության վրա, իսկ Մուսոլինիի ֆաշիզմը հենված է հզոր գերպետության՝ Իտալիայի ստեղծման եւ իշխող դերակատարման տեսության վրա: Առաջինում նացիա-ազգ հիմքն է, քանի որ Հիտլերը գերմանական ձեւավորված ազգ էր տեսնում, որի առաջնորդն էր, իսկ Մուսոլինին հասկանում էր, որ իտալական միասնական ազգ հասկացողություն չի ձեւավորվել (այդպես է նաեւ այսօր՝ ի դեմս անջատողական մի քանի տարածքների) եւ միայն միասնական հզոր պետությունը կարող է պահպանել իր առաջնորդությունը... Բոլորովին այլ բան է ասում Նժդեհի ցեղակրոնությունը: Ազգը՝ հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Իսկ պետությունը պիտի առաջնորդող միտքը ծառայի՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու համար... Եվ որտե՞ղ է այն նմանությունը, որ գտել են այն ասող փորձատգետները»:

 

Մանրամասները՝ ,,Լուսանցք,, շաբաթաթերթի այսօրվա թողարկումում՝ թիվ 42 (475), նոյեմբերի  24 -30 ,  2017թ.:

Գնեք կրպակներից ամեն ուրբաթ կամ մի քանի օր հետո PDF ձեւաչափով կարդացեք pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում,  pressa.ru-ում եւ hayary.org-ում:

 

Այս թեմայով
am