Կառավարության շենքում ռումբ չկար

Կառավարության շենքում ռումբ լինելու ահազանգը կեղծ է, այս մասին հաղորդեց ԱԻՆ գնդապետ Հարությունյանը. «Ամբողջ շենքը զզնել ենք ռումբ չկա, աշխատակիցներն էլ վերադառնում են իրենց աշխատանքին»:

Հարցին, թե ինչ է սպասվում կեղծ ահազանգ տվողին, գնդապետը պատասխանեց, որ դրանով կզբաղվի ոստիկանությունը:

Հիշեցենք, որ ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԱԻՆ այսօր՝ 14:17-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել, թե կառավարության շենքի ներսում ռումբ կա:

Այս թեմայով
am