Պորոշենկոն Բրյուսելից խորհուրդ է տվել Զելենսկուն

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների խորհրդաժողովում Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն իր իրավահաջորդ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել հետևել իր ուղուն:

«Պարզապես գնա նախագահ Պորոշենկոյի ճանապարհով»,- ասել է Պորոշենկոն` պատասխանելով մոդերատորի հարցին, թե ինչ խորհուրդ կտար Զելենսկուն:

Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության երկրները հաջորդող 10 տարիներին պետք է ավելի շատ համագործակցեն ԵՄ երկրների հետ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման համար:

«Ավելի շատ բարեփոխում, ավելի շատ համագործակցություն Եվրոպական հանձնաժողովի հետ, Եվրախորհրդի, Եվրամիության հետ»,- ասել է Պորոշենկոն:

Նախագահը շեշտել է, որ հաջորդ փուլերից մեկը պետք է լինի ոչ միայն Արևելյան գործընկերության երկրների, այլ առհասարակ եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը:

«Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հավատանք, որ հաջորդ 10 տարիները լինելու են հաջողության պատմության տարիներ, և գուցե 10 տարի հետո մենք հավաքվենք այստեղ և ասենք՝ այո´, հենց այդպես էլ եղավ: Արևելյան գործընկերության 20 տարիներն ավելի հաջողակ են, քան առաջին տասնամյակը»,- եզրափակել է խոսքը Պյոտր Պորոշենկոն:

Այս թեմայով
am