Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև ինքը խոսում է իրավիճակին ոչ համարժեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետԱրցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը:

– Պարոն Բադասյան, տեսակետ կա, որ Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են իշխանության գալ Արցախում։ Որքանո՞վ է դա հնարավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում նրանք անթաքույց աջակցություն են ստանում Արցախի իշխանություններից։

 – Չգիտեմ, թե նրանք ինչ պլաններ ունեն, բայց եթե նույնիսկ ցանկանան գործունեություն ծավալել, ես կարծում եմ՝ չկա այդպիսի գործունեության ձև։ Ընդհանրապես մեր հայկական պրակտիկայում կա, որ նախորդ մերժվածը հաջորդիվ փորձում է ժողովրդական աջակցություն ստանալ, բայց քանի որ նա հեղափոխությամբ է մերժվել, ոչ թե իշխանափոխությամբ, հնարավոր չէ ստանալ աջակցություն։ Ժողովուրդը հավատում է իր ուժերին և կարող է մերժել։ Ամբողջ ազգն է մերժել, և Արցախը բացառություն չէ։ Անշուշտ, նրանք կունենան այստեղ կողմնակիցներ, բայց կողմնակիցներ ունենալը դեռևս ժողովրդի կողմից աջակցություն ստանալ չէ։ Ավելին, նրանք իրավունք չունեն առաջադրվելու, երկրորդ՝ եթե ունենային էլ, նրանք որևէ շանս չունեն։  Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների աջակցությանը, պետք է նշենք, որ Արցախի իշխանություններն էլ չունեն աջակցություն ժողովրդի մոտ։

– Այսինքն՝ եթե Բակո Սահակյանը որոշեր առաջադրվել, շանս չէ՞ր ունենա ընտրվելու։

– Իհարկե, ոչ։

– Քոչարյանը հայտարարում է, որ ընդդիմադիր բևեռ է ձևավորվում ներկա իշխանությունների դեմ, և ինքը միանում է այդ բևեռին։ Ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ նրանք որևէ շանս ունե՞ն։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

Այս թեմայով
am