«Սեր թե՞ փող»՝ Արզաքանցյան և Ռոտենբերգ միասնություն

ՀՀԿ նախկին  պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ամուսնացել է ռուսական «Քարդաշյան» Ռոտենբերգ ընտանիքի հարսի հետ:  

          2003 –ից անընդմեջ 2 անգամ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, իր երեք երեխաների մորը լքելով,  ամուսնացել է երկու երեխաների մոր  հետ:

        Սակայն  նրա նոր կինը ոչ թե սովորական է, այլ  «ոսկե»: Բանն այն է, որ Արզաքանցյանի նոր տիկինը, ըստ ռուսական հայտնի լրատվամիջոց  spletnik.ru-ի, ռուսական «Քարդաշյան»՝Ռոտենբերգ  ընտանիքից  է: Նա ամուսնացած է եղել Պուտինի մերձավոր շրջապատից ու Forbes-ի հաշվարկներով  ՌԴ 40-րդ հորիզոնականի մեծահարուստ՝ Արկադիյ  Ռոտենբերգի  հետ և նրա հետ համատեղ ուներ երկու երեխա:

        Հիշեցնենք, որ արդեն 67 – ամյա Արկադիյ Ռոտենբերգը նախագահում է "Стройгазмонтаж"-ի տնօրենների խորհուրդը  և "Явара-Нева" ձյուդոյի ակումբը:

          Իսկ Արզաքանցյանը  Նատալիայի ու նրա երկու երեխաների հետ ապրում են Անգլիայում:


 

Այս թեմայով
am