ՀՔԾ-ն մերժել է Գ. Ծառուկյանի դեմ քրգործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը, այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով: Դիմումը գլխավոր դատախազությունը փոխանցել էր ՀՔԾ-ին:

Այս թեմայով
am