Քիչ առաջ զինվորականներ մուտք գործեցին Քոչարյանի գործը քննող դատարանի դարպասներից ներս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօր դատարանը մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին ՀՀ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Այժմ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Քիչ առաջ դատարանի դարպասներից ներս մտան նաև զինվորականներ: Թե ովքեր էին նրանք և ինչու են ժամանել դատարան, հայտնի չէ:

analitik.am

Այս թեմայով
am