Մեխիկոյում օդի աղտոտման պատճառով բացօթյա դասամիջոցները չեղյալ են հայտարարել

Մեքսիկայի մայրաքաղաքում օդի սաստիկ աղտոտվածության պատճառով ուսումնական հաստատություններում բացօթյա ֆիզկուլտուրայի դասերը եւ դասամիջոցները չեղյալ են հայտարարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեքսիկայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ այս որոշումն ընդունվել է՝ երեխաների եւ դեռահասների առողջության վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:


Ավելի վաղ մեգապոլիսի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը (CAME) հայտարարել էր, որ Մեխիկոյի շուրջը բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով օդի մեջ մեծացել է վնասակար նյութերի եւ այրման արգասիքների թիվը: Մի քանի օր առաջ այրվածքի հոտը հստակ զգացվել է քաղաքի միանգամից մի քանի շրջաններում:

Այս թեմայով
am