ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Պեկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Պեկին, որտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Վեմին, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղևորվեց Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի հետ:

Այս թեմայով
am