«Դեռ կան որոշ սուբյեկտներ, ովքեր իրենց իրավունք են վերապահում բռնության միջոցով հարցեր լուծել». Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնությունը, ի թիվս այլ արատավոր երևույթների, հստակորեն մերժվել է մեր հասարակության կողմից և դա անշրջելի է։ Բայց արի ու տես, որ դեռ կան որոշ սուբյեկտներ, ովքեր իրենց իրավունք են վերապահում բռնության միջոցով հարցեր լուծել։ Նոր իրականության հետ հաշվի նստելը թերևս շատերի համար այնքան էլ հեշտ չէ, բայց այն, ինչ այսօր տեղի ունեցավ տասնյակ տեսախցիկների և ոստիկանների ներկայությամբ՝ վկայությունն է սույն սուբյեկտների նոր իրականության հետ հաշվի չնստելու հաստատակամության»։

 

Այս թեմայով
am