Այսօր ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Այսօր ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք, որ երեկ նրանք Քորարյանին դահլիճում դիմավորել էին ծափողջյուններով և «Ազատություն նախագահին» վանկարկումներով։

Նիստին մասնակցում էր նաև նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով դահլիճ էր մտել դատավորի համար նախատեսված դռնով։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։ Դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր։

Այս թեմայով
am