Սևանի հոգեբուժարանը կանվանափոխվի. Արսեն Թորոսյան

Այսօր Առողջապահության նախարարի պաշտոնում աշխատանքի 1 տարին է ամփոփում Արսեն Թորոսյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Թորոսյանը, անդրադառնալով Հայաստանում գործող հոգեկան առողջության կենտրոնների բարելավման խնդրին, ասաց.

«Մենք նախատեսել ենք մյուս տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում: Մենք ուղղակիորեն հետևում ենք մեր հոգեկան առողջության կենտրոնների ֆինանստանտնտեսական վիճակին, որպեսզի հասկանանք՝ կկարողանան իրենք այսօր իրենց ունեցած ֆինանսական միջոցներով որոշակի բարելավումներ անել»:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Սևանի հոգեբուժարանի կանվանափոխվի՝ դառնալով Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նպատակը խարանի մթնոլորտը վերացնելն է: 

Այս թեմայով
am