Շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․

«Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։

Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի
որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։

Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Այս թեմայով
am