Ով նվաճեց «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսը

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը, հայտնում է News.am-ը։ Մրցույթին մասնակցում էին Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ:

Աղջիկները ժյուրիի և հանդիսատեսի առջև ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ և երեկոյան զգեստներ:

Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը և Հայկուհի Մաթևոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող:

Հայկուհին տիտղոսից բացի, արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:

Այս թեմայով
am