Մեր կյանքում լավ որակի էժան բանչ կա. Գագիկ Շահբազյան

meganews.am լրատվականի խմբագրություն հաճախ մեր համաքաղաքացիները ահազանգում են իրենց դժգոհություններով ամենատարբեր հարցերի հետ կապված, այդ թվում և  ատամնաբուժական խնդիրների: Նրանց օգտակար խորհուրդներով օգնելու նպատակով meganews.am-ը  զրուցեց անկախ մասնագետ՝ Երևանի 15-16 թաղամասում գտնվող « Z&L  Dent »  ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր-տնօրեն, գլխավոր բժիշկ, ստոմատոլոգ-օրթոպեդ Գագիկ Շահբազյանի հետ:

-Բժիշկ Շահբազյան, որպես փորձաշատ մասնագետ ի՞նչ եք կարծում, ինչու՞ են մեզանում մարդիկ այսքան շատ դժգոհում ստոմատոլոգիական մատուցվող ծառայությունների որակից: Ընդորում, որ այս կարծիքը մեզանում տարածվում է   հատկապես, երբ յուրքանչյուր հաջորդ ստոմատոլոգը փնովում է նախորդի արած աշխատանքը: Այտուհանդերձ, մեզանում շարունակ աճում է արտասահամանցի դիմորդների հոսքը տեղական ստոմատոլոգներին:

-Միևնույն ժամանակ մի քանի հարց տվեցիք փաստորեն ու կարճ դժվար է պատասխանել, բայց փորձեմ: Առաջին, Հայաստանում իրապես բարձր որակի ու մատչելի գների համադրությունը նպաստում է ստոմատոլոգիայի ասպարեզում բժշկական տուրիզմի զարգացմանը: Բայց եթե դիմողի բախտը բերում  է ու նա հայտնվում է որակյալ մասնագետի մոտ:

Երկրորդ՝ որակյալ մասնագետները պրոֆեսիոնալ, հիմնականում մեր բժշկական մայր ԲՈՒՀ-ը ավարտած,միջին տարիքի ստոմատոլոգներն են: Որովհետև ստացել են լավ՝ բազմակողմանի, ոչ թե բուն ատամնաբուժական, այլ ավելի խորը գիտելիքներ, աշխատանքի ավելի լայն տիրույթ ունեցող բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն: Դրանք բոլոր այն մասնագետներն են,ովքեր հասցրել են ձեռք բերել փորձ, կառչած չեն խորհրդային տարիների մեթոդներց, ժամանակակաից ուղղությամբ շարժվելու հնարավորություն ունեն, աշխատումենկլինիկաներիհամակարգում, ոչ թե մեկ բժիշկով՝ մեկ աթոռով կաբինետներում և այլն:

Երորդ՝ շատ ամոթալի երևույթ է քննադատել կոլեգաներին հատկապես պացիենտների ներկայությամբ, նրանց մեջ կոտրելով հավատն ու վստահությունը բժիշկի ու բժշկության նկատմամբ: Բայց ցավոք, դրանից խուսափել մեր օրերում հնարավոր չէ, քանի որ իրապես այնպիսի վիճակով են մարդիկ դիմում, որ բերանի խոռոչի զննումիցս արսափում ես:

-Մարդկանց սխալներից ե՞ք խոսում:

- Ցավոք,դեռևս բժիշկների «սխալներից »  եմ խոսում: Իհարկե, չակերտավոր եմ ասում, որովհետև սխալ որակումը շատ դժվար ու երկարատև փորձագիտական գործ է: Հիմնականում այդ կարծիքը մեզ մոտ ձևավորվում է հարց ու փորձի պատասխանների համադրությունից զննման ու հետազոտությունների արդյունքների հետ: Իրապես սարսափելի դեպքեր ենք ունենում, և զայրույթի պահին գուցե և  երբեմն ավելորդ բաներ ասվում են: Հավատացեք, երազում եմ, որ մի օր մեր երկրում կլինի ստոմատոլոգիական ծառայությունների իրապես  բարձր որակը համատարած բնույթի: Միայն այդպես հնարավոր ապահովել ատամների առողջության պահպանում ու իսկապես ճշգրիտ՝ պահապանողական բուժօգնություն: Ոչ թե մարդկանց ատամների համատարած հեռացումներ, կիստաներով, գրանուլյոմաներով ու թարախակույտերով բարդացած ատամներ, որոնք բուժվել են վերջին ամիսներին, ատամնաշապիկավորումներ, որոնց արդյունքում տուժում են հարևան բացարձակ առողջ ատամները, կամ վինիրներ, որոնք չպետք է կիրառվեին նման ատամնաշարի ու ատամների վիճակի դեպքում, բրեկետներ, որոնք տվյալ դեպքում կարող էին ունենալ կարճատև արդյունք, ապա հակառակ էֆեկտ,իմպլանտներ, որոնց դեպքում մարդը ի վիճակի չի խոսել և այլն:

Իսկ մարդկանց սխալները ահավոր շատ են, թվարկելը անհնարին է, բայց եթե փորձեմ խմբավորած՝ համակարգված ասել, ապա մեր բնակչությունը կամ չի դիմում բժիշկին ժամանակին, կամ դիմում է ոչ թե տվյալ գործի վարպետին, այլ ծանոթի, առաջին պատահածի և այլն, միայն թե էժան լինի: Իսկ մեր կյանքում լավ որակի էժան բանչ կա, առավել ևս ստոմատոլոգիայում:

Դրա համար էլ խնդիրներից խուսափելու, երաշխավորված որակ առաջարկելու, էսթետիկապես գեղեցիկ գործ անելու համար ևս օգտվում եմ բացառապես բարձրակարգ ու թանկ նյութերից, կլինիկաս հագեցրել եմ անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով,ես և ամբողջ բուժանձնակազմս մշտապես կատարելագործում  է իր մասնագիտական հմտությունները և ամենակարևորը, դիմորդին վերաբերվում են ինչպես հարազատ մարդու՝ հիմնովի հասկանալով խնդիրները ու ընտրելով ստոմատոլոգիական օգնության լավագույն մեթոդը, որը առավելագույնս նպատակահարմար  է հենց տվյալ անձին: Համոզված եմ կհամաձայնեք, որ մարդը ինչքան էլ օգտվի համացանցից, չի կարող հասկանալ և իմանալ ավելին քան բժիշկը: Ուստի, բժիշկը պարտավոր է պացիենտին բացատրել տվյալ դեպքի առանձնահատկությունը, համակողմանիորեն հիմնավորել իր առաջարկը և արդարամիտ մեկնաբանել պացիենտի ցանկացած մեթոդի հետ կապված բոլոր դրական և բացասական հանգամանքները: Մի խոսքով,որոշումը պետք է լինի բժիշկի ու պացիենտի համաձայնությամբ, ելնելով պացիենտի շահից:

Իսկ որո՞նք են ստոմատոլոգիական ժամանակակից լավագույն աշխատանքները:

 

Լավագույնը թվային տեխնոլոգիաներով կատարվող մաքուր ցերկոնային վինիրները, ցերկոնային ատամնապրոթեզավորումը և այլն: Շատ կան, բայց էլի եմ կրկնում լավագույնը ասվածն ամեն մարդու յուրաքանչյուր դեպքի վիճակից բխող ընտրություն է, իսկ դապ ահանջում է անհատական խորհրդատվություն:

Կարինե Սահակյան 

 

Այս թեմայով
am