Կենդանի պատ վրաց-ադրբեջանական սահմանին

Նախօրեին վրաստանյան ակտիվիստները կենդանի պատ էին կազմել Դավիթ Գարեջիի մենաստան-վանքի այն հատվածում, որը երկու շաբաթ առաջ ադրբեջանական սահմանապահները փակել էին այցելուների և հոգևորականների առջև, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Ակցիայի մասնակիցների խոսքով` այս քայլով արձանագրել են վրաց հասարակության դիրքորոշումը, որ նշված տարածքը Վրաստանի արժեքավոր հատվածն է:

Ակտիվիստները հայտարարել են, որ հավաքվել են Վրաստանին և Ադրբեջանին ցույց տալու, որ տեղաշարժի սահմանափակումը դուրս է բարիդրացիական հարաբերությունների շրջանակներից:

Քաղաքացիական ակտիվիստներին հետևում էին ադրբեջանցի սահմանապահները, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Վրաստանի կողմի սահմանապահները:

Այս թեմայով
am