Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին՝ դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում:

Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, ՆյուՅորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում, ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» և «Սոնի» ընկերությունների համար: Նա առաջին դասական երաժիշտն էր, ում ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով:

2019թ. դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ համերգը՝ մայիսի 28-ին: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Այս թեմայով
am