«Դժվար կլինի, բայց որոշում կկայացնենք». Վրաստանի վարչապետը՝ Ադրբեջանի հետ ունեցած վեճերի մասին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կանխատեսում է, որ վրաց-ադրբեջանական վիճելի տարածքների սահմանազատումը բարդ կլինի, բայց կհաջողվի: Այս մասին հաղորդում է GEORGIAinform-ը:

Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի լուծման համար կստեղծվի համապատասխան գերատեսչություն՝ ներկայացուցիչների հատուկ հանձնաժողով, սակայն մինչև կոնկրետ արդյունքների ձեռքբերումը, կգործի սովորական պրակտիկան:

«Հանձնաժողովի կազմը, որը պետք է համատեղ աշխատի ադրբեջանցի կոլեգաների հետ, կհաստատվի կառավարության հետագա նիստերում»,- ավելացրել է Բախտաձեն:

Այս թեմայով
am