Հրայր Թովմասյանը հրապարակավ փորձել է արդարացնել Միհրան Պողոսյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Իսկ ԴԱՀԿ-ն, ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարության ենթակա կառույցներից է:

Ու տրամաբանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ Միհրան Պողոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձինք:


Այդ նախարարների մեջ, ի դեպ, առանձնանում է այն ժամանակ ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկն էլ վերաբերում է հենց իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից 2011-2016թթ. ընթացքում շուկայականից թանկ գնով «ԲԻԴ» մակնիշի մեքենա գնելուն եւ այդպես պետությանը 20 մլն դրամի վնաս պատճառելուն:

Եվ երբ դեռ 2013թ. ԴԱՀԿ կարիքերի համար հենց ԴԱՀԿ պետի հիմնադրած ընկերությունից մեքենաներ գնելու հարցը բարձրացվեց խորհրդարանում, այն ժամանակ նախարար Հրայր Թովմասյանը շտապել էր պաշտպանել` հեգնելով կոռուպցիոն ռիսկերի մասին խոսող պատգամավորին: Թովմասյանը «զարմանք էր հայտնել» այդ պատգամավորի «իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա»: Ասել է թե` հենց Հ. Թովմասյանը հրապարակավ փորձել էր արդարացնել բացահայտ կոռուպցիոն դրսեւորումները: Հետաքրքիր է` հիմա էլ է այդպես մտածում, թե ինչ-որ բան է փոխվել նրա մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am