Կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մայիսի 4-28-ը կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչն է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, աջակից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն:

Փառատոնին արտերկրից կմասնակցեն կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա), կոմպոզիտոր, դիրիժոր Պաոլո Րիչչին (Իտալիա), կոմպոզիտո՝ Արման Ղուշչյան (Ռուսաստան)։

Փառատոնի շրջանակում կկայանան մի շարք միջոցառումներ. 
Համերգներ. մայիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն (Գյումրի), մայիսի 6-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ (Երևան), մայիսի 23-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան), մայիսի 28-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (Երևան):

Սեմինարներ. մայիսի 7-ին, 8-ին, 20-ին և 24-ին, ժամը 18։00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակուստիկ լաբորատորիայում»։ 
Վարպետության դասեր. մայիսի 7-ին, 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։

Այս թեմայով
am