Տարբեր ապրանքներ մատակարարող ընկերություններ ՊՆ-ի դեմ հայց են ներկայացրել.«Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախարարու­թյանը տարբեր ապրանքներ մատակա­րարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտ­րոն և Նորք-Մարաշ վարչական շրջան­ների ընդհանուր իրավասության դատա­րան և պահանջում է, որ անվավեր ճա­նաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին: Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մա­տակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն: Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագի­րը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավի­ճակում. դատարանն ընդունել է հայցերը և քննելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am