Տավուշում հանդիսավորությամբ կկայանա վաստակավոր ուսուցիչ՝ Կոստյա Մարդանյանի կիսանդրու բացման արարողությունը

Հպարտությամբ  կլցվեր  ուսուցչի հոգին,եթե նա ներկա լիներ իր մեծարանքին և տեսներ, որ իզուր չի անցել իր  աշխատանքը ,  երբ  նրա աշակերտներն են նախապատրաստվում  նրա  տոնական օրվան:

Եվ համոզվում ես, որ դար էլ անցնի, որպես հարատևող կանչ, հավերժ կհիշվի սուրբ գործը Ուսուցչի: «Ուսուցիչն էր, որ մտնում է աշակերտների  սրտի ամենափոքր անկյունը և դուրս չէր գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի

Եվ այսօր, ձեր սերունդը վստահ եմ կցանկանար  հոգեպես  արտասաներ, բառեր հյուսել ու կապակցել, որ Ձեզ հարիր լինեն դրանք:


Ս/թ  մայիսի 5-ին ժամը 13:00-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայանալու է վաստակավոր ուսուցիչ Կոստյա Մարդանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Մուտքն ազատ է:

На данном изображении может находиться: 1 человек, стоит и на улице

Կոստյա Հակոբի Մարդանյան մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ:

Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով ։

 

Ծնվել է Պառավաքար գյուղում։ 1933 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Շամշադինի շրջանի տարբեր գյուղերի միջնակարգ դպրոցներում աշխատել է որպես դպրոցի տնօրեն, իսկ 1959 թվականից տնօրեն է եղել Բերդի № 1 միջնակարգ դպրոցում։

1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է 10-րդ բանակի 243-րդ հրետանային գնդում։ 1941 թվականի հունիսի 22-ից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին որպես 243-րդ գնդի հետախուզական ջոկատի հրամանատար։ 1941 թվականի հուլիս 2-ին ծանր վիրավորվելով, գերի է ընկել։ 1942 թվականի սեպտեմբերի 13-ին փախել է գերությունից և միացել լեհական պարտիզանական խմբին, որը գործում էր Լեհաստանի Լյուբլինի վոևոդությունում։ Խմբի հրամանատարն էր Յուզեֆ Պոլիտովսկին։ Լեհական պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է բազմաթիվ մարտերի, որոնցից կարելի է նշել՝ հարձակումը գերմանական զինվորական գնացքի վրա Գոլումի կայարանի մոտ, որի ժամանակ ոչնչացվել է 86, վիրավորվել 30 հակառակորդ։

Յուզեֆ Պոլիտոսկու պարտիզանական խմբի մի մասի մեծդիր նկարը, որի կազմում՝ Կոստյա Մարդանյանի և Չորաթան գյուղի նախկին ուսուցիչ Նիկոլայ Բաղմանյանի մեծադիր նկարը երկար տարիներ փակցված է եղել Մայդանեկի № 55 բարաքում։

1943 թվականի սեպտեմբերի 9-ին Կոստյա Մարդանյանը խորհրդային պարտիզանների մի խմբի հետ անցնում է Արևմտյան Բուգ գետը և միանում Բրեստի մարզի Մալարիտոցի շրջանում գործող Ժուկովի անվան պարտիզանական ջոկատին, որտեղ նրան նշանակում են սկզբում՝ վաշտի քաղղեկ, ապա՝ վաշտի հրամանատար։

1944 թվականի հուլիսին Բրեստի մոտ միանում է խորհրդային բանակի գործող զորամասերին և 1293-րդ Բրեստյան գնդին, ապա 1101-րդ գնդի կազմում մասնակցում պատերազմական գործողություններին մինչև պատերազմի վերջը։

1945 թվականի նոյեմբերին զորացրվում է խորհրդային բանակից, վերադառնում Շամշադին, շարունակում ուսուցչական աշխատանքը։

Մեջբերում վիքիպեդիայից

 

Այս թեմայով
am