8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը.«Ժամանակ»

«Բրյուսելում թեև մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երևանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, բայց առան­ձին զրույցներում կասկած են հայտնում: «Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17.00-ին Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նա­խագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ըստ մեր տեղեկություննե­րի՝ 8 երկիր դեռևս չի վավերաց­րել Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am