Թրամփը զանգահարել է Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի հետ քննարկելու С-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մեր հարգարժան նախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու (ԱՄՆ-ի հետ-խմբ․) աշխատանքային խումբ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար»,- գործակալությունը ներկայացրել է թուրքական իշխանությունների հայտարարության տեքստը։

Նշվում է նաև, որ նախագահները քննարկել են Սիրիայի իրավիճակը և պայմանավորվել են սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև հաստատել են, որ մտադիր են մինչև 75 մլրդ դոլարով բարձրացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը խոստացել էրժամիջոցներ սահմանել  պատ Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումից։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր  որ որևէ մեկը չպետք է միջամտի պաշտոնական Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործընթացին:

Այս թեմայով
am