«Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի: 
Բա ու՞ր է էդ հայեցակարգը, Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ. 
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս... 
Բա դու ինչի՞ համար ես, ա՛յ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ»:

 

Այս թեմայով
am