Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նույնիսկ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ այդ երկրում եղած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ըստ նրա, Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ հարաբերություններում հավատարիմ կմնա իր նախընտրական խոստմանը՝ կրկնել հայտնի գաղափարական բանաձեւերը, որոնք ուղղորդված են դեպի բնակչության տարբեր հասարակական խմբերը։

«Այդուհանդերձ Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունների բարելավման հնարավորություններ կան։ Ամենակարեւորը որ պետք է մաղթել ուկրաինական նոր ղեկավարությանը՝ ողջամտությունն է ու նաեւ այն, որ պետք է հասկանալ մեր ժողովուրդների հարաբերությունների խորը արժեքը, հանգամանք, որը քաղաքական կոնյուկտուրայից վեր պետք է լինի»,- շեշտել է Դմիտրի Մեդվեդեւը։

Այս թեմայով
am