Երբ ինձ բոլորդ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, ինձ չեք ասում՝ կգնաս ու հարցն այսպես կլուծես. Փաշինյան

Որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Այս մասին ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում կամ մեկը հոդված էր գրում, հարցազրույց էր տալիս, ասում՝ այսինչն են ծախել, եթե չեն ծախել, կծախեն: Պարզ հարց էի տալիս՝ այս խոսակցությունը, ոչ միայն իմ վերաբերյալ, այլև ՀՀ ղեկավարների վրա ինչու պետք է լինի նաև հետագայում: Երբ գնում եմ բանակցությունների, ինչու՞ պետք է իմ հետևից նման խոսակցություն լինի: Երբ ինձ բոլորդ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, ինձ չեք ասում՝ կգնաս ու հարցը կլուծես այսպես: Այ, սա չկա: Այսօր հայ հանրությունը վարչապետին չի ասել՝ ահա թուղթը, գնա պատմիր, անգիր արա ու այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք պատկերացնում ԼՂ հարցի լուծումը:

Այս թեմայով
am