Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ին սգո օր են հայտարարել ի հիշատակ Կոլոմբոյում պայթյունների ժամանակ զոհվածների

Շրի Լանկայի իշխանությունները երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, սգո օր են հայտարարել ի հիշատակ Կոլոմբոյում պայթյունների ժամանակ զոհվածների, հայտնում է News 1ST պորտալը:

Նշվում է, որ «երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Շրի Լանկայում հայտարարվել է ազգային սգո օր»: Պետական հաստատությունների շենքերի վրա պետական դրոշները կիջեցվեն, երկրի ամբողջ տարածքում զվարճանքի միջոցառումները կչեղարկվեն: Դրանից բացի, իշխանությունները կարգադրել են առանց ձգձգումների իրականացնել ահաբեկչական հարձակումների զոհերի ճանաչումը եւ ազգականներին մարմնների հանձնումը:


Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 290 մարդ, նրանց թվում ավելի քան 30-ը արտասահմանցիներ են: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր 8 պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում:

Այս թեմայով
am