Կանադայում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել

Կանադայի Քվեբեկ նահանգում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել: Տեղի իշխանությունների տեղեկություններով` Շոուդյե գետի մակարդակն ամեն ժամ բարձրանում է շուրջ 20-25 սանտիմետր:

Շոուդյե գետի այս տարվա վարարումը աննախադեպ է համարվել: Հեղեղված շրջաններից բնակչության տարհանման աշխատանքներին ներգրավվել է նաև բանակը: 600 զինծառայող և հատուկ տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր է ներգրավված աշխատանքներին:

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ տեղումները կդադարեն:

Այս թեմայով
am