Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը: «Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է: Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են», - ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ: «Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» - հավելել է Մնացականյանը:

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 18-ի նիստում Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին։

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:

Այս թեմայով
am