Քվեաթերթիկների ավելի քան 75%-ի հաշվարկի արդյունքներով Զելենսկին ստացել է 73% ձայն

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատար է ընտրություններում՝ 73․06 % ձայներով, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24․66 %-ը։ Այս տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն քվեաթերթիկների 75․99%-ի հաշվարկից հետո։

ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 2․32%-ն անվավեր է ճանաչվել։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում, բացի Լվովյան մարզից։ Այնտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների 64․04%-ը, Զելենսկուն՝ 33․22%-ը։

Նման արդյունքը կարելի է Ուկրաինայի պատմության մեջ անվանել նախադեպ․ դեռևս ոչ մի նախագահ ժողովրդի կողմից նման վստահության չի արժանացել։

Ընտրական երկրորդ փուլն անցկացվել է կիրակի։ ՆԳՆ-ում և ԿԸՀ-ում հայտնել են, որ դեռևս չեն արձանագրել զանգվածային խախտումների դեպքեր, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Այս թեմայով
am