Տավուշի մարզում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի բնակիչ, 70-ամյա Գենադի Ագենյանի վարած ՎԱԶ-21013 մակնիշի 58 ԼՕ 522 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ագենյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Այս թեմայով
am