Բիլ Գեյթսի կարողությունը դարձյալ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը նորից գերազանցել է 100 միլիարդ դոլարի շեմը այն ժամանակ, երբ նրա ղեկավարած ընկերությունը պատրաստել է իր նոր ֆինանսական զեկույցը։ Կարողության աճի պատճառ է դարձել ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացումը։

Գեյթսն այս ցուցանիշով հետ է մնում միայն «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը գնահատվում է 153 միլիարդ դոլար։ ԹեևԲեզոսը կնոջ հետ ամուսնալուծությունից հետո ստիպված կլինի իր կարողության մի զգալի մասը տալ նրան, բայց կշարունակի մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։

Ինչ վերաբերում է Գեյթսին, ապա նրա կարողությունն առաջին անգամ չէ, որ հատում է 100 մլրդ դոլարի սահմանը․ այդպիսի դեպք եղել է նաև 1999 թվականին, և Գեյթսը եղել է աշխարհի առաջին մարդը, որ երբևէ ունեցել է նման կարողություն։ Նրա հարստության զգալի մասը գնացել է բարեգործությանը։

Գեյթսն անդամ է միլիարդատերերի այն ակումբի, որի անդամները խոստացել են իրենց կարողության մեծ մասն ուղղել բարեգործությանը։ Նույն ակումբի անդամ են նաև «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր, աշխարհի երրորդ ամենահարուստ մարդ Ուորեն Բաֆեթը և այլք:

Այս թեմայով
am