ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ավերվել է դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանշանը, հաղորդում է Asbarez.com-ը:

Նշվում է, որ այդ մասին կայքին ահազանգել են անցորդները, որոնք նկատել են կոտրված ցուցանշանը: Այժմ Asbarez-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ իրավապահների հետ միասին փորձում է պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Կալիֆոռնիայի տարբեր քաղաքների փողոցներում թվային վահանակներ են տեղակայվել:

Այս թեմայով
am