Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն:   Meganews.amտեղեկություններով,  նա արդեն քանի օր է  հիվանդանոցում  է:

Մեր տեղեկության համաձայն
նրա  շաքարի մակարդակն օրգանիզմում բարձրացել է, Մանվել Գրիգորյանը բբուժումն ստանում է իր հաշվին  առանձին հիվանդասենյակում  ոստիկանների հսկողության տակ,փոխանցեց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ պատգամավորը  մեղադրվում է  ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն  ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալաւմն նավոր առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, և նա կրկին կալանավորվեց:

 

Meganews.am-ը փորձեց մանրամսներ ճշտել «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունիից,
բայց նրա հեռախոսը անհասանելի էր:  Մանվել Գրիգորյանի մասնին մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

 

Այս թեմայով
am