Փաշինյանը խոստումները կատարել է, իսկ մուրացկան երեխաների թիվն՝ ավելացել

Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական ծառայությունից, 2018թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 4 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2017 թ-ին հաշվառվել է 2 անչափահաս:

Երեխաներից 2-ը հայտնաբերվել են Երևանում, մեկական երեխա էլ Լոռու և Կոտայքի մարզերում: Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 3-ը 14-15 տարեկան է, 1-ը՝ 16-18 տարեկան:


Նշենք, որ նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել է: Վիճակագրության համաձայն՝ 2010 թ-ին Հայաստանում հաշվառվել է 20 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13, 2014-ին՝ 7, 2015-ին՝ 8, 2016-ին` 13 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա:

Այս թեմայով
am