«Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակացությամբ՝ Կոտայքի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզի ավելի քան 100 զինծառայողների ծնողների հնարավորություն է ընձեռվել այցելել Արցախ, տեսակցել տարբեր զորամասերում ծառայող որդիներին: Հիմնադրամը տրամադրել է հարմարավետ ավտոբուսներ, որոնք զինծառայողների ծնողներին կհասցնեն զորամասեր: Հայրենիքի պաշտպաններին հիմնադրամը նաև առաջին անհրաժեշտության պարագաներով ու քաղցրավենիքով լի ծանրոցներ է ուղարկել: Օրեր առաջ Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ զինծառայողների ծնողների համար հնարավորություն կընձեռի ամիսը մեկ անգամ այցելել Արցախ և հանդիպել իրենց զինվոր որդիներին: Մինչև Կոտայքի մարզը, նմանօրինակ նախաձեռնություն էր իրականացվել Գեղարքունիքում:

Այս թեմայով
am