«Թե ինչքան ավելի արդյունավետ կարելի էր օգտագործել 124 միլիոն դրամը». Տ. Թաթոսյան

Վերլուծող Տիգրան Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ նոր կառավարությունը մաթեմատիկայի ու հաշվարկների հետ առանձնապես սեր չունի, մի քանի թվով հիմնավորեմ, թե ինչքան ավելի արդյունավետ կարելի էր օգտագործել քաղաքացու օրվան հատկացված 120 մլն դրամը։ Էն 4 մլն-ը տակով չեմ արել, դա վերջում էլի պետք ա գալու։

Եվ ուրեմն ՀՀ միջին վիճակագրական համայնքում ապրում է մոտ 4-5.000 քաղաքացի։ Նույն էդ համայնքներում կան բազմաթիվ կենսական խնդիրներ, որոնց լուծման համար միջինը 2-3 մլն դրամ է անհրաժեշտ։ Մի տեղ դպրոցի վերանորոգում կամ ինչ-որ գույքի տրամադրում, որը կնպաստի կրթական պրոցեսին, մի տեղ ջրագիծ, ճանապարհի բարեկարգում, որի արդյունքում մեքենաները չեն վնասվի ու քաղաքացին զգալի միջոցներ կխնայի, կա կիսաքանդ գրադարանի օրինակ, որը գյուղում կդառնա ժամանցի վայր ու զգալի կբարելավի մարդկանց մակարդակը, իսկ մեկ գրագետ ու կիրթ քաղաքացին իր համայնքում շատ բան կարող է փոխել, օրինակները բազմաթիվ են։

Ուշադրություն դարձնենք, որ չենք ասում էդ փողը տանք աղքատներին կամ տներ բաժանենք, այլ ուղղել ամբողջ համայնքի զարգացմանը։
Ստացվեց, որ 120 մլն-ով մենք 50-60 համայնքում ռեալ փոխում ենք մարդկանց կյանքի որակը կամ առնվազն նախադրյալներ ստեղծում դրա համար։ 50-60 համայնքը բազմապատկելով 4-5.000 բնակչի թվով, ստանում ենք 250.000, որը մեր առկա բնակչության 10%-ն է։

Հիմա ունենք հնարավորություն երկրի բնակչության 10%-ի համար կոնկրետ պետության պարտավորությունների տիրույթում գտնվող հարցեր լուծել կամ փոխարենը մի օր, թեկուզև շատ հիշարժան, ինչ-որ միջոցառումներ անել, երգիչներ հրավիրել, հայրենասիրական տեքստեր ասել ու երգեր երգել։ Միջոցառումից գոհ ու իրար շնորհավորելով կհեռանաք, ոմանք կպարգևատրվեն, մեդալներ կկախեն կրծքին տոնի առթիվ, իսկ էն 250.000-ը կմնան իրենց հոգսերով ու լավ օրվա ակնկալիքով, որի համար երբեմն ոտքով մեկ տարի առաջ այս օրերին հասնում էին Երևան, դե իսկ էդ խնդիրները լուծելու անբեկանելի պատասխանը միշտ ունենք՝ ՓՈՂ ՉԿԱ։

Հարգելի վարչակազմի ներկայացուցիչներ, չեք զգու՞մ, որ ձեր ու մեր ցանկությունների կոնտրաստը բավական մեծ ա։ Ի վերջո մեր համար չենք ուզում էդ գումարը, որ հեգնում եք, թե եկեք ձեր 40 դրամը վերցրեք։ Ձեզնից խնդրում, պահանջում, ակնկալում ենք, որ ձեր պարտականությունները կատարեք, մենք հանդեսների ու շարադրությունների պակաս չունենք, դրա առիթներ առավել ևս։ Մայիս ամիսը ձեզ փեշքեշ, բոլ-բոլ կենաց ասելու հնարավորություն կա, սիրելի ճարտարախոս ապիներ։

Իսկ այ էն տակով արած 4 մլն-ով էլ Հանրայինով հաղորդումներ կարելի էր պատրաստել ձեր կատարած գործերի մասին ու դա արդեն կլիներ մարդկային տոն։

Փեսիստներ, կուշտուննյուզի վկաներ ու նախկին իշխանության այլ տասովշիկներ, չառիթավորվեք, վատագույն դեպքում էս իշխանությունն ընտրություններում քիչ ձայն կհավաքի, իսկ ձերոնք դատվում են, այ էդքան տարբեր են իրենց սխալները»։

 

Այս թեմայով
am