Նախաճաշը կարող է փրկել սրտամկանի ինֆարկտից. գիտնականներ

Սան Պաուլոյի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդիկ, որոնք բաց են թողնում նախաճաշը և քնելուց առաջ սննդի ընդունումը, կարող են մահանալ սրտամկանի ինֆարկտից, հայտնում է MedicalXpress-ը:

Մասնագետները հարցում են անցկացրել 60 տարեկան շուրջ 113 անձանց միջև, որոնք սրտամկանի ինֆարկտ են տարել:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 58%-ը կանոնավոր կերպով բաց է թողել առավոտյան նախաճաշը,  51%-ը սնունդ է ընդունել քնելուց առաջ, իսկ 41%-ն ունեցել է այդ երկու սովորությունները միաժամանակ: Պարզվել է, որ վերջին խմբի դեպքում առաջին նոպայից հետո 30 օրվա ընթացքում կրկնակի ինֆարկտի կամ ստենոկարդիայի հետևանքով մահանալու հավանականությունը 4-5 անգամ ավելի բարձր է:

Գիտնականները նշում են, որ կանոնավոր սնունդը համարվում է ինֆարկտը կանխելու կամ դրանից հետո ատողջական վիճակը բարելավելու միջոցներից մեկը:

Գիտնականները հիշեցնում են՝ պետք է ուտել քնելուց առնվազն 2 ժամ առաջ, իսկ նախաճաշը պետք է պարունակի կաթնամթերք, միրգ և ածխաջրեր:

Այս թեմայով
am