Հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ. Ցոլակյանը՝ Սանասարյանի մասին

«Ամեն ինչի էլ սպասում եմ: Բոլորն էլ մարդ են, կարևոր է, որ բոլորը պետք է հավասար պատասխան տան»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին: Նախարարը, սակայն, հայտարարեց, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, և այլ մեկնաբանություններ չի կարող տալ:

«Մարդ չե՞ն, բոլորն էլ մարդ են, իսկ ի՞նչ է եղել, ենթադրենք՝ մեկը հեղափոխական գործիչ է եղել, կամ հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ»,- ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ նույնիսկ զարգացած երկրներում են այդպիսի դեպքեր գրանցվում։

Այս թեմայով
am