Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի եւ Տիգրան Գալստյանի միջեւ։ Վերջինս հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, եւ ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։


Ի դեպ, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Պայքար է գնում նաեւ կրթության գծով փոխնախարարների միջեւ․ հիմա նրանք 3-ն են, որից երկուսը՝ կին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am