«Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:

Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ եւ, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով:


«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, եւ նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե՝ «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»:

Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am